Արտյուշա Կարապետյան
Արտյուշա Հակոբի Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1928 ապրիլի 18 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | պարուսույց |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Գագիկ Կարապետյան |
Արտյուշա Հակոբի Կարապետյան (ապրիլի 18, 1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մշակույթի և կրթության գործիչ, պարուսույց։ ՀՀ ժողովրդական արտիստ (2017)[1]։
Ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականից ղեկավարել է պարային և ազգագրական ինքնագործ և ժողովրդական անսամբլներ, հավաքել ու գրանցել է շուրջ 250 պար։ 1970-1974 թթ. եղել է ժողովրդական ստեղծագործության տան պարարվեստի բաժնի մեթոդիստ, ապա՝ տնօրեն, 1974 թվականից՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարային խմբի ղեկավար և պարուսույց։ 1980-1988 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության ժողստեղծագործության և կուլտլուսավորական աշխատանքների գիտամեթոդական կենտրոնի պարարվեստի բաժնի բալետմայստեր։ 1988 թվականից դասավանում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[2]
- Համամիութենական և հանրապետական ինքնագործունեության փառատոնների ութակի դափնեկիր
- ՀՀ ժողովրդական արտիստ (2017)[1]
Հասարակական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ
- Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ[3][4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ա. Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Արտյուշա Կարապետյանի մասին ՀՊՄՀ կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Արտյուշա Կարապետյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».